տուն Լուրեր Քանի՞ ուսուցիչ կմնա անգործ. ԿԳՆ պաշտոնյան խոստանում է… (տեսանյութ)

Քանի՞ ուսուցիչ կմնա անգործ. ԿԳՆ պաշտոնյան խոստանում է… (տեսանյութ)

233
0

Այս տարի մոտ 40.000 աշակերտ է դպրոց հաճախելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի  կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Նրա խոսքով՝ սահմանամերձ համայնքների 1-12 դասարանցիները դասագրքերն անվճար կստանան: Պաշտոնյան հավաստիացրեց, որ բոլոր դպրոցները պատրաստ են հավուր պատշաճի սեպտեմբերի մեկին դասերը սկսելու:

Աշոտ Արշակյանի խոսքով՝ այս տարի Երեւանում եւ մարզերում կլուծարվի 13 դպրոց, եւ այդ դպրոցների աշակետները կհաճախեն այլ դպրոցներ: Աշակերտների տեղափոխումը կլինի հոկտեմբերին:

ԿԳՆ պաշտոնյան հավաստիացրեց, որ այս ամենն արվում է որակյալ կրթություն ապահովելու համար: Այն դպրոցները, որտեղ կտեղափոխվեն աշակերտները, ունեն լավ պայմաններ, մանկավարժական համակարգ:

Անդրադառնալով այն հրապարակումներին, թե այդ 13 դպրոցների օպտիմալացման մասին դպրոցների ուսուցիչները, տնօրենները տեղյակ չեն եղել, բանախոսը հերքեց այդ լուրերը. «Նրանց երկու ամիս առաջ ենք իրազեկել գործընթացի մասին»:

Araratnews.am-ի հարցին՝ որտե՞ղ են աշխատելու վերոնշյալ 13 դպրոցների ուսուցիչները եւ նրանք, որոնք օպտիմալացման պատճառով դուրս են մնացել, ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետը դժվարացավ նախ ասել, թե քանի գործազուրկ ուսուցիչ կա: «Մենք անելու ենք հնարավորը, որ այդ ուսուցիչներին աշխատանքի տեղավորենք, քիչ ուսուցիչ աշխատանք չի ունենա, հիմնականում նրանք, որոնք թոշակառու են կամ համատեղությամբ են աշխատում»,- եզրափակեց Աշոտ Արշակյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ