Քամու հետևանքով շրջվել են էլ. սյուներ, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրեր:
Հոսանքազրկվել են Շիրակի մարզում` 7, Արագածոտնի մարզում` 27, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի` 6 և Նոյեմբերյանի տարածաշրջանի բոլոր գյուղերը:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծի պողոտյի թիվ 63 շենքի տանիքից ազբոշիֆերը պոկվել և հայտնվել է ծառի վրա, իսկ թիվ 34 շենքի տանիքին ամրացված գովազդային վահանակի մետաղյա տառերը թեքվել են. առկա է ընկնելու վտանգ:
Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են ազբոշիֆերը և մետաղյա տառերը:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 11.55-ին ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 1-ին շենքի տանիքից պոկվել է թիթեղ և ընկել դիմացի ծառի վրա, ինչն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են համապատասխան աշխատանքներ:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 09.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ քամու հետևանքով Լիճք գյուղում վնասվել են տների տանիքներ:
Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղում վնասվել է 5 տների տանիքներ (ընդհանուր մոտ 230 քմ), 15 ծառ և 2 պատուհան:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ռ.Ա.-ը և ՏԻՄ վարչության պետ Ս.Ա.-ը: