Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել էր, որ վերադառնալու է քաղաքականություն։ Լրագրողների հարցին, թե Սեյրան Օհանյանը որեւէ կերպ մասնակցություն ունենալո՞ւ է նրա քաղաքական գործունեությանը, Դալլաքյանը պատասխանեց, թե Օհանյանը իր ծրագրերի մասին հրապարակային հայտարարություն չի արել եւ, հետեւաբար, ինքը այս պահին չի կարող որեւէ բան ասել չի կարող, բայց բարձր է գնահատում նրա ավանդը:
Հիշեցնենք, որ լուրեր են շրջանառվում, թե նախկին նախարար Սեյրան Օհանյանը գլխավորելու է ընդդիմադիր «Շրջադարձ» կուսակցությունը, որի անդամ է լինելու նաեւ Դալլաքյանը։