Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով օրենքում պետական պարգեւավճարների վերանայման անհրաժեշտության մասին հարցին, հայտարարեց, որ քաղաքացիական ծառայության ընդհանուր համակարգի վերանայման կարիք կա։
Ավինյանը կարեւորեց բարոյական կողմը. «Բարոյական կողմի վրա միանշանակ պետք է ուշադրություն դարձնել, բայց եթե մենք իրապես ուզում ենք կայացնել մրցունակ պետական համակարգ, մենք պետք է քաղծառայության համակարգը վերանայենք, ինչպես նաեւ պետական համակարգում աշխատավարձերը գոնե մոտեցնենք մասնավոր սեկտորին եւ մրցունակ դարձնենք, որպեսզի լավագույն կադրերը ինչ-որ մի փուլում չգնան մասնավոր սեկտոր»։