Սիրելի՛ բնակիչներ, տնտեսվարողներ, կենտրոնցիներ, ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունն ու սրտացավությունը մեր սիրելի Երևանի դիմագիծը պահպանելու, այն հնարավորինս շուտ վերականգնելու և որակապես նոր քաղաքային միջավայր ստեղծելու համար:
Զինվեք համբերությամբ և աջակցեք մեզ ձեր սրտացավությամբ, ուշադրությամբ և վստահ եղեք ամենօրյա համատեղ աշխատանքով գերծանրաբեռնված միջավայրը կվերածենք ժամանակակից, ակնահաճո և հարմարավետ Կենտրոնի:
Կենտրոնը այսուհետ կվերականգնի իր երբեմնի հարազատ, բարի և կոլորիտային դիմագիծը:
Այսուհետ հետամուտ ենք լինելու կանխելու և օր շուտ հեռացնելու փողոցները հեղեղած անճաշակ գովազդային ցուցանակները, վահանակներն ու սառնարանները: Արտաքին գովազդը պետք է հնարավրինս համահունչ լինի միջավայրին, գեղեցկացնի այն, այլ ոչ թե վանի և ստեղծի անհարմարություններ:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին չհամապատասխանող գովազդային նյութերը:
Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղադրումը (տեղաբաշխումը)իրականացվում է Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման /տեղադրման/ համայնքային կանոնները հաստատելու մասին 18.11.2009թ. N37-Ն որոշման» և
Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին համապատասխան:
Նախօրոք, մինչև արտաքին գովազդ տեղադրելը անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն:
Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից: