Քաղաքաշինության նախարարությունում այսօր տեղի է ունեցել քաղաքաշինական վերահսկողության միջազգային փորձը թեմայով աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում նախարարի խորհրդականը բնագավառի մասնագետներին է ներկայացրել մասնավորաբար ԱՄՆ-ում կիրառվող փորձը եւ հարեւան ԻԻՀ-ում կիրառվող քաղաքաշինական վերահսկողության ողջ փաթեթը՝ գոյություն ունեցող մեխանիզմների և մեթոդների համատեքստում:
Ինչպես տեղեկացրել են ՀՀ քաղաքաշինության նախարարությունից, խորհրդակցության ընթացքում ծավալված շահագրգիռ քննարկման արդյունքում Նարեկ Սարգսյանն առաջարկել է նախարարության քաղաքաշինական տեսչության մասնագետներին՝ ներկայացնել տեղեկանք-հիմնավորում՝ քաղաքաշինական վերահսկողության ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով, ինչը հնարավորություն կտա գործառույթն իրականացնել առավել արդյունավետ՝ գործնականում նպաստելով ինքնակամ ձևախեղումներից կառույցներն ապահովագրելուն եւ դրանք ավելի անվտանգ դարձնելուն: