Օրեր առաջ «Ֆեյսբուքում» քննադատեցին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին՝ նրա «խնչած ունեմ» արտահայտության համար:
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքում» ափսոսանքի խոսք էր գրել իր արտահայտության համար, սակայն պարզ չէր՝ նա նկատողություն ստացե՞լ է, թե՞ ոչ:
Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ տեղեկանալու, թե քաղաքապետ Հայկ Մարությանը բանավոր կամ գրավոր նկատողություն տվե՞լ է Հակոբ Կարապետյանին, թե՞ ոչ: Ի պատասխան մեր հարցման՝ քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին բանավոր նկատողություն է հայտարարվել:
Սոնա Դավթյան