Առաջին ալիքի #ԽաղիԿանոններ դեբատային հեռուստածրագիրը՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, հաղորդման նկարահանումներին մասնակցելու նպատակով հրավիրել է քաղաքապետի 12 թեկնածուներին, որոնցից դեբատին այս պահի դրությամբ համաձայնել են մասնակցել տասը։ Նրանք են՝ Արտակ Ավետյան (Ռեֆորմիստների կուսակցություն), Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն» կուսակցություն), Միքայել Մանուկյան (ՀՅԴ) Արտակ Զեյնալյան («Լույս» դաշինք) Անահիտ Թարխանյան («Երևանի հանրություն» դաշինք), Գևորգ Հովսեփյան («Հայք» («Հայկազունիներ») կուսակցություն), Զարուհի Փոստանջյան («Երկիր ծիրանի» կուսակցություն), Հայկ Մարության («Իմ քայլը» դաշինք) Մհեր Շահգելդյան («Օրինաց երկիր»), Արարատ Զուրաբյան («Երևանցիներ» դաշինք):
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Մանուել Գասպարյանը, չի մասնակցի դեբատին ու դուրս է եկել ընտրապայքարից՝ մոր մահվան պատճառով:
Քաղաքապետի թեկնածուների բանավեճի թողարկումը՝ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22։25-ին, Առաջին ալիքի եթերում։