Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ geopolitics.am-ում շարունակվում է հարցումը, թե Երևանի քաղաքապետի 12 թեկնածուներից ո՞ւմ կընտրեն Երևանի քաղաքապետ ուղղակի ընտրությունների դեպքում:
Օրեր առաջ ներկայացրել էինք հարցման այդ պահի արդյունքները, ըստ որոնց առաջատար էր «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: Այսօր նույնպես նա պահպանում է առաջատարի իր դիրքը:
Երկրորդ տեղում Հայ հեղափոխական դաշնակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն էր, ով նույնպես պահպանել է իր երկրորդ տեղը: 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղերում, համապատասխանաբար, «Լույս» դաշինքից Արտակ Զեյնալյանն է, «Երկիր ծիրանի» կուսակցության թեկնածու Զարուհի Փոստանջյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Նաիրա Զոհրաբյանը և «Ժառանգությունից» Րաֆֆի Հովհաննիսյանը: