տուն Լուրեր Քաղաքապետարանի պատասխանը՝ ինչ հիվանդության պատճառով է քաղաքապետը բացակայել ավագանու նիստից

Քաղաքապետարանի պատասխանը՝ ինչ հիվանդության պատճառով է քաղաքապետը բացակայել ավագանու նիստից

173
0

Սույն թվականի հունիսի 26-ին տեղի ունեցած Երևանի ավագանու նիստից քաղաքապետ Տարոն Մարգարյանի բացակայությունը պատճառաբանվում էր նրա վատառողջ լինելով:  Araratnews.am-ին հետաքրքրեց, թե ի՛նչ հիվանդություն ունի Տարոն Մարգարյանը, որ չի ներկայացել աշխատանքի:

Մենք հարցում ուղարկեցինք քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին, ինչից հետո փաստեցինք, որ մեզ հետաքրքրող հարցերին չեն տրվել պատասխաններ: Ամեն ինչ հերթականությամբ:

Մեր հարցումը.

Հարցում-քաղաքապետարան-Մարգարյան-2

 

Մեզ հետաքրքրում էր, թե ի՛նչ հիվանդություն ունի Տարոն Մարգարյանը և աշխատանքի չգալու դեպքում բուժհաստատության տեղեկանք ներկայացրե՞լ է, թե՞ ոչ:

Քաղաքապետարանից ստացվել է հետևյալ պատասխանը.

patasxan-Araratnews

Քաղաքապետարանի այս՝ ոչինչ չասող պատասխանը մեզ թույլ է տալիս արձանագրելու, որ խախտվել է մեր տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը:

Ավելացնենք, որ օրեր շարունակ աշխատանքի չներկայացող քաղաքապետի վատառողջ լինելու փաստը մտահոգում է հանրությանը: Ի վերջո, քաղաքացին ցանկանում է իմանալ՝ ի՞նչ հիվանդություն ունի Տարոն Մարգարյանը՝ գրի՞պ է, թե՞ անգինա, կամ, Աստված մի արասցե, ավելի լուրջ բան կա: Մենք անհանգստանում ենք Երևանի քաղաքապետի համար:

Հարություն Մկրտչյան