Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել է «Ելքի» առաջարկը փողոցների անվանափոխության մասին: Araratnews.am-ը ԱԺ «Ելք» դաշինքի խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանի քաղաքապետարանի որոշումը: «Բացասական պատասխանը սպասելի էր: Բայց դա չէր նշանակում, որ դաշինքն այդ հարցերը չպետք է բարձրաձայնի»,- պատասխանեց պատգամավորը:
Մեր դիտարկմանը, թե իշխանությունը պնդում է՝ Խորհրդային Հայաստանը մեր ժառանգությունն է, մեր պատմության մի մասը, հետեւաբար, Խորհրդային Հայաստանի գործիչների անուններով փողոցները չպետք է փոխվեն, պատգամավորն ասաց. «Ոչ ոք պատմությունից հրաժարվել չի կարող: Քաղաքապետարանը լավ կաներ, բանավիճեր եւ ասեր՝ Կասյանը շատ մեծ ներդրում ունի Հայոց պատմության մեջ: Իսկ եթե պատրաստ չեն, մնացածը «ինչո՞ւ գլխարկ չես դրել» շարքից է»:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ