Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Չարենցի փողոցում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցին. «Երեկ երեկոյան տեղեկացա, որ Երեւանի քաղաքապետարանն աճուրդով վաճառել է դպրոցի տարածքը մասնավոր գործունեություն ծավալողի: Իմ տեղեկություններով՝ տարածքը վաճառել են Երեւանի նախկին ոստիկանապետին՝ Ներսիկ Նազարյանին [նա այժմ ԱԻՆ-ի Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետն է]:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ դպրոցի տարածքը հանրային է, որը պետք է բարեկարգվեր, մինչդեռ այն սեփականաշնորհել են. «Դե պատկերացրեք՝ ինչ են անում չերեւացող տարածքների հետ, ինչ լկտիություններ են թույլ տալիս: Դիմելու եմ քաղաքապետարան եւ պարզաբանում եմ ստանալու, թե ինչի հիման վրա են վաճառել, ով է վաճառել, որ իրավական ակտի հիման վրա է կայացվել որոշումը: Երեւանում բազմաթիվ այսպիսի տարածքներ համապատասխանեցրել են մայրաքաղաքի գլխավոր պլանին եւ վաճառել մասնավորին»:
Մանրամասները՝ տեսանյութում: