տուն Լուրեր Քաղաքապետարանը պետք է վերանայի պայմանագիրը. «Սանիթեք»

Քաղաքապետարանը պետք է վերանայի պայմանագիրը. «Սանիթեք»

201
0

«Սանիթեքի» ներկայացուցիչներն այսօր մամուլի ասուլիսում հայտարարեցին, որ իրենք ոչ մի սաբոտաժ չեն անում իշխանության դեմ եւ քաղաքական ոչ մի ուժի չեն հարում:

Ներկայացնելով իրենց անցած ուղին՝ ընկերության ներկայացուցիչն ասաց, որ  ինչքան կարողացել են, մաքրել են աղբը քաղաքից:

Ինչ վերաբերում է ներդրումներ չկատարելուն, ապա «Սանիթեքը» պարտավորվում է տեղադրել 8000, ոչ թե 16.000 աղբարկղ, ինչպես հայտարարում է քաղաքապետարանը: «Քանի որ «Սանիթեքը» սաբոտաժի է ենթարկվում, գողանում են աղբամանները եւ այրում: Մենք ունենք տեսանյութ, թե ինչպես է քաղաքացին այրում աղբադույլը»,- մանրամասնեցին ընկերության ներկայացուցիչները:

Նրանք տեղեկացրին՝ քանի դեռ Երեւանի քաղաքապետարանը պայմանագիրը չի վերանայել, աշխատել հնարավոր չէ այլեւս, քանի որ կորցրել են բոլոր ռեսուրսները: