տուն Լուրեր Քաղաքապետարանը կաջակցի զինծառայողների ընտանիքներին

Քաղաքապետարանը կաջակցի զինծառայողների ընտանիքներին

160
0

քաղաքապետառան

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են քաղաքապետի տեղակալներն ու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ՝ պայմանավորված վերջին օրերին սահմանագծում տիրող իրադրությամբ:

Մասնավորապես, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է առավել ակտիվ համագործակցել ԼՂՀ բնակավայրերի և քաղաքների գործընկերների հետ, ինչպես նաև օժանդակություն ցուցաբերել երևանաբնակ, հրազենային վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին:

Քաղաքապետը աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանն էլ հանձնարարել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել առաջնագծում ծառայող երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի վարչությունը։