Երևանի քաղաքապետարանն այս տարի 3 հատ «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենա է գնել։ Քաղաքապետարանի կնքած պայմանագրերի ուսումնասիրությունից պարզեց, որ «Տոյոտա Երևան» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է այս տարվա հունիսի 6-ին. գրել է «Հայկական ժամանակ»-ը։
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 34 միլիոն 920 հազար դրամ, իսկ ամեն մեքենայի համար քաղաքապետարանը վճարել է 11 միլիոն 640 հազար դրամ։