տուն Քաղաքական Միջազգային Քաղաքական խորհրդակցություններ Վարշավայում

Քաղաքական խորհրդակցություններ Վարշավայում

114
0

polshaՍեպտեմբերի 30-ին Վարշավայում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, լեհականը` Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կոնրադ Պավլիկը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ քաղաքական երկխոսության խորացումը եւ միջխորհրդարանական կապերի աշխուժացումը: Լեհ դիվանագետի խնդրանքով Կարեն Նազարյանը խոսեց վերջին շրջանում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետեւանքների մասին: Կողմերն անդրադարձան տարածաշրջանային այլ զարգացումների, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների գործակցության ընդլայնման կարեւորությանը:

Անդրադարձ կատարվեց նաեւ դինամիկ զարգացող երկկողմ մշակութային գործընկերությանը: Խորհրդակցությունների շրջանակում Կարեն Նազարյանը եւ Կոնրադ Պավլիկը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2015-2018թթ. մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագիրը:

Վարշավայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում ունեցավ նաեւ տնտեսական համագործակցության հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Լեհաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գրաժինա Հենցլեւսկայի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերը:

Նույն օրը Կարեն Նազարյանն իր լեհ գործընկերների հետ մասնակցեց Վարշավայի «Զամեկ Կրոլեվսկիում» ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված համերգին եւ ընդունելությանը: