Շուտով Ազգային ժողովի հերթական ընտրություններն են: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրեր 9 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը ակտիվ քարոզչություն են կատարում նաեւ համացանցի միջոցով: Ձեզ ենք ներկայացնում նրանցից մի քանիսի պաշտոնական կայքերը եւ ֆեյսբուքյան էջերը:
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն
Կոնգրես ՀԺԿ դաշինք
Հայաստանի հանրապետական կուսակցություն
https://www.lovearmenia.am/hy/
«Ծառուկյան դաշինք»
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
ԵԼՔ դաշինք
https://www.facebook.com/pg/yelqdashinq
Հայաստանի կոմունիստական կուսակցություն
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք
«Հայկական վերածնունդ» կուսակցություն
https://www.facebook.com/pg/haykakanveracnundofficial
Պետք է նշել, որ հատկապես գունեղ եւ ճաշակով են ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի եւ «Կոնգրես-ՀԺԿ»-ի պաշտոնական կայքերը:
Համացանցում ամենապասիվը, ինչպես եւ սպասվում էր, ՀԿԿ-ն է, իսկ ամենաակտիվը` ՀՀԿ-ն: ՀՀԿ պաշտոնական կայքի գովազդը կարելի է հանդիպել գրեթե բոլոր հնարավոր ձեւաչափերով: Ինչպես հայտնի է, ՀՀԿ քարոզչության առյուծի բաժինն իր ուսերին է տանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, վերջինս ակտիվ քարոզչություն է իրականացնում ինչպես Ֆեյսբուքի, այնպես էլ Ինստագրամի միջոցով:
Պաշտոնական կայքի բացակայությունը ԵԼՔ դաշինքը լրացնում է Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջերի միջոցով, որոնք գրեթե անդադար ինֆորմացիոն տեղատարափ են ապահովում բազմահազար հետեւորդների համար:
Այսօր Հայաստանի նույնիսկ հեռավոր գյուղերի բնակիչներն են օգտվում համացանցից, եւ կուսակցությունների մասին առավել բազմակողմանի կարծիք կազմելու գործում կարեւոր դեր են կատարում նաեւ նրանց պաշտոնական կայքերը:
Մարիամ Մարգարյան