տուն Լուրեր Քաղաքական դաշտը մեյմունությամբ է զբաղվում. Արամ Մանուկյան

Քաղաքական դաշտը մեյմունությամբ է զբաղվում. Արամ Մանուկյան

122
0

aram-man

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տպավորություն ունի, որ բոլոր քաղաքական գործիչները դեռ օրեր առաջ փորձում էին ամեն ինչ անել, միայն թե հայտնվեին որևէ կուսակցության կամ դաշինքի ցուցակում:

«Ո՞ւմ հետ, ո՞նց, ի՞նչ պայմանով, ի՞նչ սկզբունքով` կապ չուներ: Բոլորը մխրճվում էին, հասկացան հետո, որ արհեստական վինեգրետը չի ձգում, դուրս եկան, փորձեցին ուրիշ կոալիցիաներ մտնել: Ես դա ամենավատ բանն եմ համարում, որ չկար սկզբունք, այլ ուղղակի նպատակ` հայտնվել խորհրդարանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Մանուկյանն ընդգծեց՝ անորակ, անգրագիտության խորհրդարան տանելու շքերթն ավելի է շատացել, իսկ ամբողջ քաղաքական դաշտը զբաղվում է մեյմունությամբ:

«Միշտ էլ եղել է այս բանը, բայց հիմա մորեխի նման թռնում են տեղից տեղ, մենակ թե հայտնվեն այդ աթոռի վրա, ինչը շատ բացասական, վատ ու տխուր արդյունքների կբերի: Վատ է նաև, որ այս փուլում գաղափարական հայտեր չեղան, ոչ մի կուսակցություն չի ասում, որ ինքը ժողովրդավարություն, լիբերալիզմ է կառուցելու, բոլոր քաղաքական ուժերն ասում են, թե ինչ են ուզում, և մրցույթ է, թե ով է ավելի լավն ուզում, բայց ոչ ոք չի ասում, թե ինչպես են դրան հասնելու: Իսկ միակը, որ բժշկի կեցվածքով դառն անալգին է առաջարկում մեր ժողովրդին, Հայ ազգային կոնգրեսն է»,- հավելեց պատգամավորը: