2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբը կհամակարգի կուսակցության գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանը։
Ինչպես տեղեկացրին կուսակցության մամուլի ծառայությունից, գլխավոր շտաբը տեղակայված կլինի ՔՈ ՍԴԿ կենտրոնական գրասենյակում՝ Մաշտոցի 45ա հասցեում։