տուն Հասարակություն Իրավական Քաղաքացիներին գաղտնալսելու նախագծի քննարկումը հետաձգվել է

Քաղաքացիներին գաղտնալսելու նախագծի քննարկումը հետաձգվել է

183
0

Ամիսներ առաջ Araratnews.amգրել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին  պաշտոնյա Արմեն Խաչատրյանը օրինագիծ էր ներկայացրել եւ առաջարկել ոստիկանությանը գաղտնալսման հնարավորություն տալ՝ առանց ԱԱԾ-ի թույլտվության:

Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փուլում է նրա օրինագիծը:  Պարզվեց՝  հանձնաժողովում հետաձգվել է նախագծի քննարկումը, քանի որ ոստիկանության կողմից գաղտնալսումը հնարավոր է կարգավորել ԱԱԾ-ի հետ ներքին ակտերով: «Երկու ծառայությունները համաձայնել են միմյանց հետ հարցը լուծել: Իմ տեղեկություններով՝ աշխատանքներ են կատարվում, հետևաբար օրենսդրական նախաձեռնության կարիք չկա»,-  ասաց պատգամավորը:

Սոնա Դավթյան