տուն Լուրեր Քաղաքացիները պետք է հասկանան՝ Սահմանադրության նոր նախագծով էականորեն կնվազեն իրավունքները. փաստաբան

Քաղաքացիները պետք է հասկանան՝ Սահմանադրության նոր նախագծով էականորեն կնվազեն իրավունքները. փաստաբան

116
0

Hayk-Alumyan

Փաստաբան Հայկ Ալումյանը «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. իրավունքի գերակայության սկզբունքի իրացումը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորումը» խորագրով հանրային քննարկման ընթացքում համոզմունք հայտնեց՝ սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծն ակնհայտորեն  նվազեցնում է մարդու հիմնական իրավուքներն ու ազատությունները: Նախագծի երկրորդ գլխին ծանոթանալուց հետո նշեց՝ հիասթափություն է ապրել. «Մինչ փոփոխությունների փաթեթը ներկայացնելը պնդում էին, որ այն լինելու է մարդակենտրոն, սակայն ներկայված նախագծում ճիշտ հակառակ պատկերն է: Մեծ հիասթափություն ապրեցի, երբ ծանոթացա 2-րդ գլխին, եւ չհասկացա՝ ինչպե՞ս կարող է այն համարվել մարդակենտրոն: Հավանաբար, մարդ ասելով՝ հանձնաժողովը հասկանում է պատգամավորների. բացի պատգամավորներից՝ չտեսա մարդ, որի իրավունքներն այս Սահամադրությամբ կընդլայնվեն»:

Անմեղության կանխավարկածի հետ կապված հոդվածն, ըստ փաստաբանի, վիճահարույցներից մեկն է. «Գործող Սահմանադրությամբ ամրագրված է անմեղության կանխավարկածը՝ երեք բաղադրիչներով՝  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով, մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը. չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի: Այս երեքից երկուսն առաջարկվում է  ընդհանրապես հանել՝ թողնելով միայն առաջինը՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով,  այսինքն՝ հանվում է «դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- մանրամասնեց փաստաբանն ու շեշտեց՝ սա զգալի հետընթաց է, միջազգային սկզբունքներին հակասող մոտեցում:

Անդրադարձավ եւս մեկ կետի, որով անձին հնարավոր կլինի զրկել սեփականությունից առանց դատարանի որոշման եւ նշեց՝ դա արվում է  արագաչափերը  տնօրինող կազմակերպության եւ նմանատիպ այլ սուբյեկտների համար:

Փաստաբանն ասաց՝ քաղաքացիներին պետք է բացատրել, որ էականորեն սահամափակվելու են իրենց իրավունքներն ու ազատությունները, հետո պարզ կդառանա՝ ով կգնա եւ կողմ կքվեարկի:

Լուսանկարը՝PanARMENIAN-ի