Հունիսի 20-ին` ժամը 03:15-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 78 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Քաղաքացիները վերելակից դուրս են բերվել փրկարարների օգնությամբ։