տուն Լուրեր Քաղաքացին ստացել է բուժման ուղեգիր

Քաղաքացին ստացել է բուժման ուղեգիր

60
0

mip-472x265

Վերականգնողական բուժման ուղեգիր չստանալու խնդրով երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Դիմումատուի փոխանցմամբ՝ առողջարանային բուժման ուղեգրերը տրամադրվում են սոցիալական (հատուկ) խմբերին, մինչդեռ ինքը, լինելով երկրորդ կարգի հաշմանադամ, դրանցում ընդգրկված չէ:

Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում պարզվել է, որ առկա է փաստաթղթերի ճիշտ լրացման անհրաժեշտություն, ինչպես նաև՝ քաղաքացին Երևանի քաղաքապետարան հասցեագրված դիմումին չի կցել համապատասխան կարգի  հաշմանդամության վերաբերյալ փաստաթուղթը:

Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ Երևանի քաղաքապետարանը Պաշտպանին տեղեկացրել է, որ քաղաքացուն տրվել է առողջարանի ուղեգիր:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ