տուն Լուրեր Քաղաքացին բաց նամակով դիմել է Փաշինյանին

Քաղաքացին բաց նամակով դիմել է Փաշինյանին

66
0

Բաց նամակ

Հարգելի՛ պարոն վարչապետ,

Ես՝ ՀՀ քաղաքացի Եփրեմյան Մարիաննան, դիմում եմ Ձեզ շատ հրատապ և ուշադրության արժանի խնդրով։ Նախկին կառավարության օրոք ոչ մի պատկան մարմին չարձագանքեց այս խնդրին։ Բայց այսօր, գիտակցելով, որ ուրիշ Հայաստանում ենք ապրում, մեծ հույսով դիմում եմ Ձեզ։ 2013թ-ին հիփոթեքով գնել ենք բնակարան Խանջյան 29 հասցեի նորակառույց շենքում ՀՀ քաղաքացուց, որը նոր էր գնել բնակարանը կառուցապատողից՝«Ամիրխանյան Լևոն» ՍՊԸ-ից։ Այդ ժամանակ արդեն շենքը գրեթե ավարտուն էր (80% և ավելի ավարտվածություն ուներ) և նախատեսվում էր մինչև 2015 թ-ի սեպտեմբեր ամիսը շահագործման հանձնել, սակայն որոշ ժամանակ անց շինարարական գործընթացը դադարեցվեց ինչ-ինչ պատճառներով։ 2015թ-ի փետրվարին մահացավ սեփականատերը՝ Ամիրխանյան Համլետը, իսկ իր ՍՊԸ-ն սնանկ ճանաչվեց։ Մինչ օրս մենք մուծում ենք հսկայական վարկ՝ իր տոկոսով (նույնիսկ տոկոսը ժամանակավորապես չդադարեցվեց) և, ունենալով սեփականության վկայական, չենք կարող ստանալ մեր բնակարանը։ Մեր շենքում բազմաթիվ բնակիչներ նույն կարգավիճակում են։

Խնդրում եմ Ձեզ՝ հանձնարարել պատկան մարմիններին զբաղվել այդ գործի քննությամբ։ Որևէ տեղեկություն ոչ ոք չի տրամադրում, թե ում է պատկանում այս պահին այդ շենքը կամ ինչ ճակատագրի պետք է արժանանա այն, կամ եթե շենքը չհանձնվի շահագործման, ո՞վ պետք է մեզ վերադարձնի մեր բնակարանը և այսքան տարիների ընթացքում ապարդյուն մուծվող գումարն ու տոկոսը։ Ստացվում է, որ փաստաթղթով բնակարան ունենք, վճարում ենք հիփոթեքային վարկ, բայց միևնույն ժամանակ ոչինչ չունենք։ Ասես Երևան քաղաքի կենտրոնում հառնած շենքը անտեսանելի դարձած լինի։ Ոչ ոք չի նկատում այն։ Խնդրում եմ ականջալուր լինել իմ նամակին և այս խնդրով զբաղվել։