Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովում 2015 թվականի մայիսի 30-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության, երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության ամրությունն ու հայ ժողովրդի խաղաղ արարումը իր հայրենիքում, ապահովելու համար սոցիալական արդարությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, հիմք ընդունելով Կուսակցության ծրագրում առաջադրված նպատակները՝ ի շահ Հայաստանի Հանրապետության` ընդունում է իր Կանոնադրությունը: 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1.1 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (այսուհետեւ՝ Կուսակցություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` կամավորության հիմունքներով ձեւավորված հասարակական-քաղաքական միավորում է, որը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ գործող օրենսդրությանը, սույն Կանոնադրությանն ու իր Ծրագրին համապատասխան։ 1.2 Կուսակցությունը հանդիսանում է իրավաբանական անձ, ունի կլոր կնիք, դրոշմ, պաշտոնաթղթեր, հաշվարկային հաշիվներ բանկերում՝ ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով։ 1.3 Կուսակցության խորհրդանիշն է` ուղղանկյուն, որի վրա պատկերված է ձեռքսեղմում: Ձեռքսեղմման պատկերի ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին: Ձեռքսեղմման պատկերը շրջանակված է ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն» գրությամբ (տես՝ հավելված 1): 1.4 Կուսակցության անվանումն է. հայերեն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (հապավումը՝ ՔՊԿ), ռուսերեն՝ Партия «Гражданский договор» (հապավումը՝ ПГД), անգլերեն՝ Civil Contract Party (հապավունը՝ CCP) 1.5 Կուսակցության իրավաբանական հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Գ. Նժդեհի 29, բն. 15 , հեռախոս 44-62-64: 2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ 2.1 Կուսակցության գործունեության հիմնական նպատակըհայությանմարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավորներուժիկամնրահիմնականմասիկենտրոնացումն էՀայաստանիՀանրապետությանտարածքումեւայդներուժիանվտանգությանուբնականոնզարգացմանապահովումը: 2.2 Կուսակցությունն առաջնային խնդիր է համարում Հայաստանից նկատելի արտագաղթի կասեցումը, Մեծ հայրենադարձության հարուցումը, Հայաստանի բնակչության թվի շարունակական աճի համար սոցիալ-տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական պայմանների ապահովումը: 2.3Կուսակցության նպատակներից է Հայաստանի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, նրանց ազգային ինքնության եւ ավանդույթների պահպանման համար պայմանների ապահովումը: 2.4Այս նպատակներն իրագործելու համար Կուսակցությունը մտադիր է ներգրավվել Հայաստանի քաղաքական կյանքում, մասնակցել պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին (կազմավորմանը): 2.5 Կուսակցությունն իր կանոնադրական նպատակները եւ խնդիրներն արդյունավետ իրականացնելու համար կարող է կազմակերպել հավաքներ, խորհրդաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, դասընթացներ, հանդիպումներ, քննարկումներ, իրականացնել իր կանոնադրական նպատակներից եւ խնդիրներից բխող այլ միջոցառումներ։ 2.6 Կուսակցությունը կարող է այլ պետություններում հիմնել ներկայացուցչություններ՝ այդ երկրների օրենսդրությամբ սահմանված կարգով։ 2.7 Կուսակցությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխան կարող է հաստատելևպահպանելմիջազգայինկապերուշփումներօտարերկրյա կուսակցությունների ևմիավորումներիհետ, մտնելմիջազգայինմիություններիուասոցիացիաներիմեջ: 2.8 Կուսակցությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է հիմնել լրատվության միջոցներ, զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն տարածել իր գործունեության վերաբերյալ։ 2.9 Կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունում հիմնում է տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումներ։ 3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ 3.1ԿուսակցությանանդամկարողենլինելտասնութտարինլրացածՀայաստանիՀանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն Կուսակցության անդամ լինելու իրավունք եւ այլ կուսակցության անդամ չեն: ՀայաստանիՀանրապետությունումընտրականիրավունքովօժտվածայլանձինքկարողենանդամակցելԿուսակցությանը՝առանցնրաղեկավարևվերահսկողությունիրականացնողմարմիններումընտրվելուիրավունքի: 3.2 Կուսակցությանն անդամագրվում են կամավոր հիմունքներով, անհատական կարգով, անձնական դիմումի հիման վրա՝ Կուսակցության Տարածքային կազմակերպության խորհրդի կամ Կուսակցության Վարչության որոշմամբ: 3.3 Կուսակցության անդամը հաշվառվում է որեւէ Սկզբնական կազմակերպությունում: 3.4 Կուսակցության անդամը վճարում է անդամավճար, որի չափը սահմանում է Կուսակցության Վարչությունը: 3.5 Կուսակցությանն անդամն իրավունք ունի. — ընտրել եւ ընտրվել Կուսակցությանունրատարածքայինևկառուցվածքայինստորաբաժանումներիմշտականգործողղեկավարևվերահսկողությունիրականացնողմարմիններ(ում), եթե նրանց վրա չի տարածվում 3.1 կետի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումը, — տեղեկատվությունստանալԿուսակցությանունրաղեկավարմարմիններիգործունեությանվերաբերյալ, վերահսկողությունիրականացնելնրանցգործունեությաննկատմամբ, — օրենսդրությամբ եւ սույն կանոնադրությամբնախատեսվածկարգովբողոքարկելնշվածմարմիններիորոշումներնուգործողությունները, — Կուսակցության մարմինների քննարկմանը ներկայացնել հասարակական-քաղաքական կյանքի, Կուսակցության գործունեության եւ այլ հարցերի վերաբերյալ նախաձեռնություններ եւ առաջարկություններ, -մասնակցել այն ժողովին կամ նիստին, որտեղ քննարկվում է իր հետ կապված հարց կամ իր առաջարկությունը, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ, — կասեցնել եւ վերականգնել իր անդամակցությունը Կուսակցությանը, — դուրս գալ Կուսակցության շարքերից՝ իր դիմումի համաձայն: 3.6 Կուսակցության անդամը պարտավոր է՝ — գործել Կուսակցության կանոնադրության եւ ծրագրի շրջանակներում, չիրականացնել կանոնադրությանն ու ծրագրին հակասող գործողություններ, — քննարկումների ընթացքում ցուցաբերել հարգալից վերաբերմունք քննարկման այլ մասնակիցների նկատմամբ, հարգել կարծիք ունենալու ուրիշների իրավունքը: 3.7 Կուսակցությանն անդամակցությունը դադարում է. — դիմումի համաձայն Կուսակցությունից դուրս գալու դեպքում, — Կուսակցությունից հեռացվելու դեպքում, — Կուսակցության լուծարման դեպքում, — Օրենքով նախատեսված այլ դեպքերում:
4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
4.1 Կուսակցության ղեկավար մարմիններն են՝ Համաժողով, Վարչություն, Քաղաքական խորհուրդ: Կուսակցության տարածքային ստորաբաժանումներն են՝ Տարածքային կազմակերպություն, Սկզբնական կազմակերպություն: Կուսակցության վերահսկող մարմինն է՝ Վերահսկող հանձնաժողովը: Կուսակցության այլ կառուցվածքային ստորաբաժանումների ձեւավորման եւ լուծարման մասին որոշումը կայացնում է Կուսակցության Վարչությունը:
5.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
5.1 Համաժողովը Կուսակցության բարձրագույն մարմինն է: 5.2 Համաժողովին է վերապահվում Կուսակցության կառավարման եւ գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը։ 5.3 Համաժողովը կարող է լինել հերթական կամ արտահերթ։ Հերթական Համաժողովը հրավիրվում է ոչ ուշ քան 2 տարին մեկ անգամ՝ Վարչության որոշմամբ։ Արտահերթ Համաժողով հրավիրում է Վարչությունը՝ իր նախաձեռնությամբ կամ Տարածքային կազմակերպությունների խորհուրդների առնվազն մեկ-երրորդի պահանջով: Արտահերթ Համաժողովի հրավիրման եւ օրակարգի մասին Կուսակցության անդամներին հայտնվում է ոչ ուշ, քան 10 օր առաջ: 5.4 Համաժողովը իրավազորէ, եթեներկաեն (գրանցվածեն) պատվիրակներիընդհանուրթվիառնվազն 2/3-ը: 5.5Համաժողովի բացառիկ իրավասության հարցերն են. — Կուսակցության կանոնադրության, ծրագրի ընդունումը, դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը, — Կուսակցության Վարչության եւ Վերահսկող հանձնաժողովի անդամների թվակազմի հաստատումը եւ Կուսակցության վարչության եւ Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրությունը, — Կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին որոշման ընդունումը, — Կուսակցության վերակազմակերպման եւ լուծարման մասին որոշման ընդունումը, — Կուսակցության Վարչության գործունեության մասին հաշվետվության հաստատումը, — Կուսակցության Վերահսկող հանձնաժողովի հաշվետվության հաստատումը: 5.6 Կուսակցությանկանոնադրությանևծրագրիընդունման, դրանցումփոփոխություններևլրացումներկատարելու, Կուսակցությանվերակազմակերպման, լուծարման, ինչպեսնաևԿուսակցությանկողմիցՀանրապետությանՆախագահիթեկնածուիառաջադրման մասին որոշումներնընդունվումենԿուսակցությանՀամաժողովի պատվիրակներիընդհանուրթվիձայներիմեծամասնությամբ: 5.7 Կուսակցության Կանոնադրությունում կատարված փոփոխությունների եւ լրացումների պետական գրանցումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով։ 5.8 Կուսակցության Համաժողովը քննարկում է հերթական խորհրդարանական ընտրություններին Կուսակցության մասնակցության հարցը եւ կայացնում այդ ընտրություններին Կուսակցության մասնակցության սկզբունքների մասին որոշում: 6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ 6.1 Վարչությունը Կուսակցության մշտական գործող ղեկավար (գործադիր) մարմինն է, որը Կուսակցությանանունիցիրականացնումէնրա` որպեսիրավաբանականանձիլիազորությունները եւ Կուսակցության ընդհանուր ղեկավարումը: 6.2 Կուսակցության Վարչությունը՝ ա) ընտրվելուց հետո իր առաջին նիստում, որը պետք է մեկնարկի վարչության ընտրվելուց հետո ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում, իր կազմից ընտրում է Կուսակցության Վարչության նախագահ, բ) Կուսակցության Վարչության նախագահի առաջարկությամբ նշանակում է Վարչության նախագահի տեղակալին՝ վարչության կազմից, գ) որոշում է կայացնում հերթական եւ արտահերթ Համաժողով հրավիրելու մասին, սահմանում է Համաժողովի պատվիրակներ ընտրելու կարգը, ստորաբաժանումներին տրվող համամասնությունը, հաստատում է Համաժողովի օրակարգի նախագիծը, դ) որոշում է Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը եւ դրույքաչափերը, ե) սահմանում է Կուսակցությանն անդամագրելու, հեռացնելու, խրախուսելու եւ կարգապահական տույժի ենթարկելու ընթացակարգը, անդամավճարների չափերը եւ գանձման կարգը, սահմանում է անդամավճարներից առաջացող գումարների եւ ֆինանսական այլ միջոցների տնօրինման կարգը, զ) որոշումներ է ընդունում Կուսակցության տարածքային ստորաբաժանումներ հիմնելու եւ լուծարելու մասին, հաստատում է դրանց կանոնակարգերը, ը) որոշում է ընդունում անձին Կուսակցության շարքերը ընդունելու եւ Կուսակցության շարքերից հեռացնելու մասին, թ) մինչեւ համաժողովին ներկայացնելը քննարկում եւ հաստատում է Վարչության նախագահի քաղաքական զեկուցումը, ժ) քննարկում եւ որոշումներ է կայացնում Կուսակցության գործունեությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ, բացառությամբ նրանց, որոնք Կուսակցության Համաժողովի, Խորհրդի եւ Վարչության նախագահի բացառիկ իրավասությունների շրջանակներում են, ի) որոշում է Կուսակցության կողմից անշարժ եւ շարժական գույքի ձեռքբերման ու օտարման նպատակահարմարության վերաբերյալ, ժ) Կուսակցության անունից հանդես է գալիս հայտարարություններով: 6.3 Կուսակցության վարչության նիստը կարող է հարցեր քննարկել եւ որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում է վարչության անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը։ Որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում Կուսակցության Վարչության նախագահի ձայնը վճռորոշ է։ 6.4 Կուսակցության վարչության հերթական նիստերը հրավիրվում են վարչության սահմանած օրերին՝ բայց ոչ պակաս, քան ամիսը երկու անգամ: Վարչության արտահերթ նիստերը հրավիրվում են Կուսակցության Վարչության նախագահի կամ Վարչության անդամների 1/5-ի նախաձեռնությամբ: Կուսակցության Վարչության արտահերթ նիստը իրավազոր է, եթե դրա անցկացման օրվա, տեղի եւ ժամի մասին պատշաճ կերպով ծանուցվել են Վարչության բոլոր անդամները: 6.5 Կուսակցության Վարչության նախագահ ընտրելու, քաղաքական հայտարարություններով հանդես գալու, սեփական նախաձեռնությամբ Կուսակցության արտահերթ համաժողով հրավիրելու, զանգվածային միջոցառում անցկացնելու, տարածքային կամ կառուցվածքային ստորաբաժանումները լուծարելու (վերակազմակերպելու,) վերաբերյալ որոշումներն ընդունվում են Կուսակցության Վարչության ընդհանուր թվակազմի ձայների մեծամասնությամբ։ 6.6 Կուսակցության վարչության նիստերի արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն: 6.7 Վարչության անդամը պարտավոր է մասնակցել Վարչության նիստերին: Վարչության անդամի լիազորությունները դադարում են նրա մահվան, հրաժարականի, Կուսակցության անդամությունը դադարելու, կամ այն դեպքում երբ նա երեք ամիս անընդմեջ չի մասնակցում Վարչության նիստերին: Վարչության անդամի լիազորությունները դադարելու դեպքում Վարչության կազմը չի համալրվում եւ որոշումներն ընդունվում են տվյալ պահին Վարչության անդամի լիազորություններ ունեցողների ընդհանուր թվի հաշվառմամբ: 7. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ 7.1 Կուսակցության Վարչության նախագահն ընտրվում է Վարչության կողմից, Վարչության անդամների ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, առավելագույնը երկու տարի ժամկետով. 7.2 Կուսակցության Վարչության նախագահը, ա) հրավիրում եւ վարում է Կուսակցության Վարչության նիստերը, ստորագրում որոշումները եւ նիստերի արձանագրությունները, բ) ներկայացնում է Կուսակցությունը առանց լիազորագրի, հանդես է գալիս Կուսակցության անունից, դ) Վարչության հաստատմանն է ներկայացնում Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը եւ դրույքաչափերը, ը) աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում է Կուսակցության աշխատակազմի աշխատողներին, ե) օրենքով եւ սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Կուսակցության գույքը եւ միջոցները, զ) Կուսակցության անունից հաստատում, ստորագրում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, է) իրականացնում է սույն կանոնադրությամբ եւ Կուսակցության համաժողովի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ, ը) կայացնում է որոշումներ՝ Կուսակցության մարմինների կողմից Կանոնադրությամբ սահմանված իրենց լիազորությունները չկատարման դեպքում՝ Կուսակցության անխափան գործունեությունն ապահովելու համար: 7.3Կուսակցության Վարչության նախագահի բացակայության ընթացքում` նրա պարտականությունները կատարում է Կուսակցության Վարչության նախագահի տեղակալը, իսկ եթե հնարավոր չէ՝ Վարչության տարիքով ավագ անդամը: 8. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ 8.1 Կուսակցական քաղաքական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են Կուսակցության Վարչության նախագահը, Վարչության անդամները, Տարածքային կազմակերպությունների խորհրդի նախագահները, Կուսակցության ներկայացուցչությունների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: 8.2 Կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստերը տեղի են ունենում երեք ամիսը մեկ անգամ, Կուսակցության Վարչության նախագահի որոշմամբ: Քաղաքական խորհրդի արտահերթ նիստը կարող է տեղի ունենալ Կուսակցության Վարչության անդամների 1/3-ի կամ Քաղաքական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ: Արտահերթ նիստը հրավիրվում է հնգօրյա ժամկետում՝ նախաձեռնողի օրակարգով: 8.3 Կուսակցության քաղաքական խորհուրդը՝ ա) քննարկում է առաջիկա ընտրություններին Կուսակցության մասնակցությանը վերաբերվող հարցեր, բ) գնահատական է տալիս ընթացիկ քաղաքական իրավիճակին, գ) քննարկում է Կուսակցության տարածքային զարգացման խնդիրները. անհրաժեշտության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: 8.4 Քաղաքական խորհրդի նիստերը վարում էԿուսակցության Վարչության նախագահը կամ նրա հանձնարարությամբ Կուսակցության Վարչության նախագահի տեղակալը կամ քաղաքական խորհրդի որեւէ անդամ: 9. ՎԵՐԱՀՍԿՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ 9.1 Վերահսկողհանձնաժողովը ընտրվում է Համաժողովում, առավելագույնը երկու տարի ժամկետով: 9.2Վերահսկողհանձնաժողովը Կուսակցության նյութական ու ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ, ինչպես նաեւ Կուսակցության մարմինների անհատական որոշումների բողոքարկումները քննարկող եւ լուծող վերահսկիչ մարմին է: Վարահսկող հանձնաժողովը քննարկում եւ ըստ անհրաժեշտության Կուսակցության ղեկավար մարմիններին է ներկայացնում Կուսակցության Կանոնադրության լրամշակման վերաբերյալ Կուսակցության անդամների առաջարկությունները: 9.3 Վերահսկող հանձնաժողովը՝ ա) Կուսակցությունից հեռացված անձի դիմումի հիման վրա քննում է անձին Կուսակցությունից հեռացնելու Կուսակցության վարչության կամ Տարածքային կազմակերպության խորհրդի որոշումը եւ այս հարցով կայացնում վերջնական որոշում, բ) Կուսակցությունում ցանկացած ժամանակ կարող է անցկացնել ստուգում՝ ի3ր լիազորությունների սահմաններում, գ) կարող է ծանոթանալ Կուսակցության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին, դ) կարող է առաջարկներ ներկայացնել Կուսակցության ղեկավար մարմիններին, ե) կարող է Կուսակցության Վարչության նախագահից, վարչության անդամներից, շարքային անդամներից ու աշխատողներից պահանջել եւ 5-օրյա ժամկետում ստանալ Կուսակցության գործունեությանն առնչվող տեղեկություններ, զ) եզրակացություն է տալիս Կուսակցության գործունեության, ֆինանսական միջոցների եւ գույքի օգտագործման հաշվետվության վերաբերյալ, է) հաշվետվություն է ներկայացնում Համաժողովին: 9.4 Վերահսկող հանձնաժողովի անդամը չի կարող լինել Կուսակցության ղեկավար որեւէ մարմնի անդամ: 9.5 Վերահսկող հանձնաժողովի անդամները կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Կուսակցության վարչության, Քաղաքական խորհրդի եւ Տարածքային կազմակերպության խորհուրդների նիստերին։ 9.6 Վերահսկող հանձնաժողովն իր կազմից ընտրում է Հանձնաժողովի նախագահ, որը համակարգում է Վերահսկող հանձնաժողովի աշխատանքները. 9.7 Վերահսկող հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ՝ հանձնաժողովի նախագահի կողմից: Վերահսկող հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ Վերահսկող հանձնաժողովի եւ վարչության որեւէ անդամի պահանջով. 9.8 Վերահսկող հանձնաժողովի նիստերը կայանում են նրա անդամների 2/3-ի մասնակցությամբ, որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ. 9.9 Վերահսկող հանձնաժողովը գործում է իր լիազորությունների շրջանակներում իր կողմից հաստատած կանոնակարգով, եթե այլ բան չի սահմանվել Համաժողովի կողմից։ 10. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 10.1 Կուսակցության տարածքային կազմակերպությունը տարածքային սկզբունքով ձեւավորված եւ վարչության կողմից սահմանված կարգով համապատասխան կարգավիճակ ստացած միավորումն է. 10.2 Տարածքային կազմակերպությունները ստեղծվում եւ լուծարվում են վարչության որոշմամբ: 10.3 Տարածքային կազմակերպության բարձրագույն մարմինը Ընդհանուր ժողովն է: 10.4 Տարածքային կազմակերպության Ընդհանուր ժողովը՝ ա) գաղտնի քվեարկությամբ իր կազմից ընտրում է տարածքային կազմակերպության խորհուրդ՝ մինչեւ մեկ տարի ժամկետով, բ) ընտրում է Կուսակցության համաժողովի պատվիրակներ՝ Վարչության սահմանած կարգով, գ) հաստատում է տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տարեկան հաշվետվությունը տարածքային կազմակերպության, խորհրդի գործունեության եւ միջոցների օգտագործման մասին, դ) իր կազմից ընտրում է տարածքային կազմակերպության Վերահսկող՝ մեկ տարի ժամկետով, որը կարող է պահանջել եւ հնգօրյա ժամկետում ստանալ Տարածքային կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն: Վերահսկողը չի կարող լինել Տարածքային կազմակերպության խորհրդի անդամ: 10.5 Տարածքային կազմակերպության հերթական Ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ՝ տարածքային կազմակերպության խորհրդի կողմից: Ընդհանուր ժողովի հրավիրման եւ օրակարգի մասին տարածքային կազմակերպությունում հաշվառված Կուսակցության անդամներին հայտնում են ոչ ուշ քան 20 օր առաջ: 10.6 Տարածքային կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողովը հրավիրում է Տարածքային կազմակերպության խորհուրդը իր կամ Վարչության նախաձեռնությամբ կամ Տարածքային կազմակերպության խորհրդի անդամների առնվազն մեկ հինգերորդի պահանջով: Արտահերթ ընդհանուր ժողովի հրավիրման եւ օրակարգի մասին տարածքային կազմակերպությունում հաշվառված Կուսակցության անդամներին հայտնում են ոչ ուշ քան 10 օր առաջ: 10.7 Տարածքային կազմակերպության խորհուրդը ա) իրականացնում է տարածքային կազմակերպության ընդհանուր ղեկավարումը, բ) իր կազմից գաղտնի քվեարկությամբ ընտրում է Տարածքային կազմակերպության խորհրդի ղեկավարի թեկնածու եւ ներկայացնում Վարչությանը՝ խորհրդի ղեկավար նշանակելու համար, գ) Վարչության սահմանած կարգով եւ դեպքերում՝ որոշում է ընդունում անձին Կուսակցության շարքերը ընդունելու եւ Կուսակցության շարքերից հեռացնելու մասին, դ) իր անունից անում է հայտարարություններ քննարկում եւ ընդունում է որոշումներ՝ Կուսակցության տարածքային կազմակերպությանը վերաբերող ցանկացած հարցի կապակցությամբ, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված են Տարածքային կազմակերպության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը, ե) Վարչությանն է առաջարկում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Կուսակցության կողմից առաջադրվող կամ պաշտպանվող թեկնածուների ցուցակը, ը) Կարող է բարձրացնել Տարածքային կազմակերպության խորհրդի ղեկավարի պաշտոնանկության հարցը եւ ներկայացնել Վարչության հաստատմանը, թ) Տարածքային կազմակերպության խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն ամիսը մեկ անգամ՝ խորհրդի ղեկավարի կողմից: 10.8 Տարածքային կազմակերպության խորհրդի նիստի հրավիրման եւ օրակարգի մասին խորհրդի անդամներին հայտնում են ոչ ուշ քան հինգ օր առաջ: 10.9 Տարածքային կազմակերպության խորհրդի արտահերթ նիստը հրավիրվում է խորհրդի ղեկավարի կողմից իր կամ Վարչության նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների 1/5-ի պահանջով: Տարածքային կազմակերպության խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է նախաձեռնողի առաջարկած օրակարգով՝ երկօրյա ժամկետում: 10.10 Կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի ղեկավարը՝ ա) Ղեկավարում է Տարածքային կազմակերպության խորհրդի գործունեությունը, բ) Հրավիրում եւ վարում է Տարածքային կազմակերպության խորհրդի նիստերը, ստորագրում դրանց արձանագրությունները, գ) Ներկայացնում է Կուսակցության Տարածքային կազմակերպությունը, դ) Իրականացնում է տարածքային կազմակերպության անդամների հաշվառումը, ե) Երեք ամիսը մեկ անգամ գրավոր տեղեկություններ է հաղորդում Վարչությանը Տարածքային կազմակերպությունում հաշվառված Կուսակցության անդամների անդամավճարների գանձման եւ գույքի օգտագործման վերաբերյալ: 11. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 11.1 Տարածքային կազմակերպության խորհուրդները ձեւավորում են Կուսակցության սկզբնական կազմակերպություններ: 11.2 Սկզբնական կազմակերպության բարձրագույն մարմինը Սկզբնական կազմակերպության ընդհանուր ժողովն է: 11.3 Սկզբնական կազմակերպությունը գործում է վարչության կողմից հաստատված կանոնակարգի հիման վրա: 11.4 Սկզբնական կազմակերպության ղեկավարին մեկ տարի ժամկետով նշանակում է Տարածքային կազմակերպության խորհուրդը՝ Սկզբնական կազմակերպության ժողովի ներկայացմամբ: 11.5 Սկզբնական կազմակերպության ղեկավարը կազմակերպում է Սկզբնական կազմակերպության գործունեությունը: 11.6 Սկզբնական կազմակերպության ղեկավարին ազատում է Տարածքային կազմակերպության խորհուրդը իր կամ Տարածքային կազմակերպության ժողովի, կամ սկզբնական կազմակերպության ժողովի նախաձեռնությամբ: 11.7 Սկզբնական կազմակերպության ժողովը հրավիրվում է Տարածքային կազմակերպության խորհրդի կողմից առնվազն տարին մեկ անգամ:
12.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
12.1 Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքի, ոչ նյութական ակտիվների ու դրամական միջոցների ձեռքբերման աղբյուրներ կարող են լինել օրենքով սահմանված կարգով կատարված նվիրատվությունները, կուսակցական անդամավճարները, օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումը, օրենքով սահմանված կարգով իրականացված գործունեությունից եւ օրենքով չարգելվող այլ աղբյուրներից ստացված եկամուտները։ 12.2 12.1 կետում նշված՝ Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող օբյեկտները օգտագործվում են կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար։ 12.3 Կուսակցության հիմնադիրների եւ անդամների՝ սեփականության իրավունքով Կուսակցությանը հանձնած, ինչպես նաեւ այլ աղբյուրներից ստացված գույքը Կուսակցության սեփականությունն է։ Կուսակցության հիմնադիրները եւ անդամները Կուսակցությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ անդամավճարների) նկատմամբ իրավունքներ չունեն։ Նրանք պատասխանատու չեն Կուսակցության պարտավորությունների, իսկ Կուսակցությունը՝ իր հիմնադիրների եւ անդամների պարտավորությունների համար։ 13. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ 13.1 Կուսակցության վերակազմակերպումը (միաձուլվելը, միանալը, բաժանվելն ու անջատվելը) կատարվում է Կուսակցության Համաժողովի որոշմամբ՝ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով։ 13.2 Կուսակցության լուծարումը կատարվում է Համաժողովի որոշման հիման վրա` Կուսակցությունների մասին ՀՀ օրենքով եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով։ 13.3 Կուսակցության գործունեությունը կասեցվում կամ արգելվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով։ 13.4 Լուծարման դեպքում Կուսակցությանգույքը կարողէփոխանցվելՀայաստանիՀանրապետությունումգրանցվածհասարակականկազմակերպությանկամհիմնադրամիկամփոխանցվումէՀայաստանիՀանրապետությանը: 13.5ՍույնԿանոնադրությամբչկարգավորվածհարցերըկարգավորվումենՀՀօրենսդրությամբսահմանվածկարգով: