Ուկրաինայի Ռովենսկի մարզի երկու գյուղի բնակիչների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է մազում ազգային ոստիկանության ԳՎ-ի հանրության հետ կապի բաժանմունքը, հայտնում է«Ուկրինֆորմը»:
Վերջին տվյալների համաձայն, միջադեպի հետեւանքով երեք մարդ վնասվածք է ստացել: Ինչպես հաղորդել են ոստիկանությունից, երկուշաբթի առավոտյան Ռոկիտնոյե գյուղից Ելնոյե գյուղ է մեկնել գրեթե 30 զինված մարդ: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել Ելնոյեի Կենտրոնական փողոցում գնդակոծության, իսկ հետո` վիրավորների մասին: Իրավապահ մարմինները պարզվում են միջադեպի հանգամանքները եւ դրա մասնակիցների անձը: