տուն Լուրեր Քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծել են լրագրող Տիրայր Մուրադյանին. ահազանգ

Քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծել են լրագրող Տիրայր Մուրադյանին. ահազանգ

111
0

Այսօր կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանին. տեղեկացնում է ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ լրագրողն այդ պահին ունեցել է լրագրողական տարբերանշան։

«Տարածքում ներկա համազգեստով ոստիկանները չեն խառնվել», — նշել է նա։

Նա նաև նշել է, որ ծեծողների լուսանկարները կան և շուտով կհրապարակվեն։