Epress.am-ը հրապարակել է մի տեսանյութ հունիսի 23-ի դեպքերից: Կայքը գրում է, որ միայն ամսի 26-ին հնարավոր եղավ հետ վերադարձնել այն կադրերը, որոնք արվել էին հունիսի 23-ի առավոտյան:
Տեսանյութում տեղ գտած կադրերում երևում է նաև, թե ինչպես է ոստիկան Արթուր Մեհրաբյանը քաղաքացիական հագուստով շրջում Բաղրամյանում և հայհոյում մի կնոջ, որը փորձում է հասկանալ, թե ինչու են քաղաքացիական հագուստով մի շարք այլ ոստիկաններ դաժանաբար բերման ենթարկում մի քաղաքացու:
Երբ կինը փողոցի մի ծայրից բղավում է՝ ամոթ է, Մեհրաբյանը չի զլանում, անցնում է փողոցը և հայհոյում անցորդ կնոջը:
Մանրամասները տեսնայութում: