տուն Քաղաքական Միջազգային Քադիրովն առաջարկում է անջատել համացանցը

Քադիրովն առաջարկում է անջատել համացանցը

69
0

kadyrov

Քադիրովը կոչ է արել անջատել համացանցային կապը, որպեսզի որեւէ մեկը հնարավորություն չունենա լսելու վահաբիների քարոզները։ Նրա խոսքերով՝ «քաղաքական, տնտեսական և սոցիալական առումներով սա ճիշտ չէ, սակայն մենք կդադարենք սպանել մեկս մյուսին»։

Քադիրովը Իսլամական պետության խմբավորումներն անվանել է «շայթանների մի խումբ»՝ խոստանալով սպանել յուրաքանչյուրին, ով կլքի հանրապետությունը իսլամիստների կողքին կռվելու համար։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

«Նախկինում հեշտ էր աշխատելը, երբ մարդը ինքն էր կարդում սուրբ գիրքը, իսկ հիմա ամենուր կա համացանց, և երիտասարդությունը սիրում է այնտեղ լսել քարոզը։ Որոշ ժամանակ առաջ մեզ մոտ ստեղծվեց համացանցային կապ, սակայն ես հիմա կողմ եմ, որպեսզի այն անջատվի», — ասել է Քադիրովը։