տուն Լուրեր Քադաֆիի որդին կպայքարի Լիբիայի նախագահի պաշտոնի համար

Քադաֆիի որդին կպայքարի Լիբիայի նախագահի պաշտոնի համար

150
0

Լիբիայի պաշտոնանկ արված ու սպանված նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամ Քադաֆին, մտադիր է մասնակցել երկրում կայանալիք նախագահի ընտրություններին. հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Egypt Today-ին:

«Սեյֆ ալ Իսլամը կառաջադրի իր թեկնածությունը Լիբիայում կայանալիք նախագահի ընտրություններին, որը կարող է տեղի ունենալ 2018-ի կեսերին»,- հայտնում է եգիպտական պարբերականը:

Հաղորդվում է, որ Սեյֆ ալ Իսլամը մտադիր է համաձայնության գալ Լիբիայում հակամարտող բոլոր կողմերի հետ և ապահովել երկրում անվտանգությունն ու կայունությունը: