տուն Լուրեր Քաբուլում հակակառավարական ցույցեր են

Քաբուլում հակակառավարական ցույցեր են

203
0

691014062

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հակակառավարական զանգվածային ցույցեր են. ոստիկանությունը՝ օդ կրակելու միջոցով փորձել է հանդարտեցնել ցուցարարներին, ովքեր մայրաքաղաքում տեղի  ունեցած ահաբեկչությունից հետո պահանջում են նաև նախագահ Աշրաֆ Ղանի հրաժարականը: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:

Գործակալության հաղորդմամբ՝ ավելի քան հազար ցուցարարներ բողոքի ակցիան անցկացնում են ահաբեկչության վայրում:

Վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել:

Հիշեցնենք, որ Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 90 մարդ, վիրավորվել ավելի քան 380-ը: Պայթյունի հետևանքով վիրավորվել էին նաև երկրում Իրանի դեսպանը, Ճապոնիայի, Եգիպտոսի և Գերմանիայի դեսպանատների աշխատակիցներ և լրագրողներ: