Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն անդրադարձավ կեղծ դիպլոմներ տրամադրելու մասին հայտարարություններին: Հիշեցնենք, վերջերս Իսրայելը ահազանգել եւ կասկածի տակ էր դրել հայաստանյան բժշկական կրթություն ապահովող բուհի կողմից տրված դիպլոմները:
Նշենք, որ Հայաստանում բժշկական կրթություն են տալիս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը եւ «Հայբուսակ» համալսարանը: Տարիներ առաջ նաեւ Իրանում էր աղմուկ բարձրացել հայկական բժշկական դիպլոմների առնչությամբ, բայց աղմուկը սահուն մարեց:
Լեւոն Մկրտչյանի հարցազրույցը՝ տեսանյութում: