տուն Լուրեր Կենտրոնական բանկը՝ հայաստանյան բանկոմատների վրա կիբեռհարձակումների մասին

Կենտրոնական բանկը՝ հայաստանյան բանկոմատների վրա կիբեռհարձակումների մասին

127
0

bank

Հայաստանում բանկոմատների վրա  երեկվա դրությամբ որևէ կիբեռհարձակում չի եղել : Այս մասին Araratnews.am-ին հայտնեց  ՀՀ կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը:

Հիշեցնենք՝ Reuters գործակալությունը հաղորդել էր, որ հաքերային հեռահար հարձակումների են ենթարկվել Եվրոպայի ավելի քան 10 երկրների բանկոմատներ, այդ թվում՝ Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Էստոնիայի, Վրաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Մալայզիայի:

Բերբերյանի խոսքով՝ ֆինանսական համակարգում հաքերները եւ տարբեր հանցավոր խմբեր  պարբերաբար փորձում  են մուտք գործել համակարգեր եւ գումարներ հանել:

«Դա նորմալ երևույթ է, նոր հանցագործություն չի, բայց մեր կիբեռանվտանգության համակարգերը պատրաստ են ցանկացած տեսակի հարձակումների»,- նշեց ԿԲ խոսնակը: