տուն Լուրեր Կենսաթոշակառուները ժամանակին ստացել են իրենց թոշակը. Սոցապ ծառայություն

Կենսաթոշակառուները ժամանակին ստացել են իրենց թոշակը. Սոցապ ծառայություն

98
0

Պետությունը՝ ի դեմս Սոցիալական ապահովության ծառայության, կատարել է իր պարտավորությունները կենսաթոշակառուների նկատմամբ եւ բոլոր կենսաթոշակառուները ստացել են իրենց կենսաթոշակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ մինչ օրս չեն տրվել թոշակառուների թոշակները:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսպես, 2019թ. հունվարին տարբեր տեսակի սոցիալական ծրագրերի մասով վճարվել է 24.7 մլրդ. դրամ, որից միայն 17.9 մլրդ. դրամը՝ աշխատանքային կենսաթոշակներ, իսկ փետրվարին՝ 24.6 մլրդ. դրամ, որից 18.1 մլրդ. դրամը՝ աշխատանքային կենսաթոշակներ»: