Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, որից հետո ակտիվիստները փակել են Աբովյան փողոցը: Քիչ առաջ ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև պարզաբանումներ «բռնկվեցին»: Օսիպյանը կոչ արեց Վաղինակին չհայհոյել ոստիկանության աշխատակիցներին, ինչին ի պատասխան` Վաղինակն ասաց.
«Ես գեղացի շարքային տղա եմ, քֆուր-քյաֆարից բացի ուրիշ բան չգիտեմ, ձեր ոստիկանն էլ բարեփոխված ոստիկան է, ով հայհոյում է: Եթե ինձ հասցնում են, ուրեմն լավ եմ արել, որ ասել եմ: Ես ասել եմ, որ, եթե ինձ մերա քրֆում՝ կըզըցնելու եմ աշատողներիդ, Օսիպյան ջան»:
Օսիպյանն էլ պնդեց, որ բախումը սկսվել է ակտիվիստներից. «Ոչ-ոք չի կարող նման բան անել մեր աշխատակիցներին: Կոռեկտ եղեք ձեր արտահայտությունների մեջ: Ոչ-ոք իրավունք չունի վիրավորել դիմացինի արժանապատվությունը»: