Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր մամուլի ասուլիսում հարցին, թե ցածր չէ՞ ընտրողների մասնակցությունը, չհամաձայնեց: ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրողների մասնակցության ցուցանիշը ԿԸՀ նախագահը նորմալ է համարում:
«Չեմ կիսում այն կարծիքը, թե քաղաքացիներն ակտիվ չեն եղել ու արձանագրվել է ցածր մասնակցություն: Հատկապես կեսօրից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներում նկատվում էր ակտիվություն»,- ասաց Մուկուչյանը:
Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48,63%-ը: