տուն Լուրեր ԿԸՀ-ն ամփոփում է ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները եւ Կոնգրես-ՀԺԿ դիմումը. ուղիղ միացում

ԿԸՀ-ն ամփոփում է ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները եւ Կոնգրես-ՀԺԿ դիմումը. ուղիղ միացում

137
0

Region-Capture-2-472x265

Ընտրական օրենսգրքի պահանջով այսօր՝ ապրիլի 9-ին արտահերթ նիստ է գումարել եւ ամփոփել է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

2009 տեղամասերի վերջնական տվյալներով, առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է.

«Ելք» դաշինք- 122 հազար 065 ձայն

«Ազատ դեմոկրատներ»- 14 հազար 739)

«Հայկական վերածնունդ»- 58 հազար 265

«Ծառուկյան» դաշինք- 428 հազար 836

Կոնգրես-ՀԺԿ» դաշինք- 25 հազար 950

Հանրապետական կուսակցություն- 770 հազար 441

Կոմունիստական կուսակցություն- 11 հազար 741

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք- 32 հազար 508

ՀՅ Դաշնակցություն- 103 հազար 048

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 6675

Անճշտությունների ընդհանուր թիվը՝ 2052

Նշենք, որ ԿԸՀ վերջնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 468 քաղաքացիներից 1 մլն 575 հազար 786 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,93 տոկոսը: