Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփեց դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:
Ժամը 08։00-ի դրությամբ մշակված են բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. ըստ այդմ՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.44%ով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 456 ընտրող:
Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
ՀՀԿ՝ 59 068 ընտրող կամ ընտրողների 4.70%,
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 8533 ընտրող կամ 0.68%,
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն՝ 48 822 ընտրող կամ 3.89%,
«Իմ քայլը» դաշինք՝ 884 849 ընտրող կամ 70.44%,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 80 024 ընտրող կամ 6.37%,
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն՝ 6460 ընտրող կամ 0.51%,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 4122 ընտրող կամ 0.33%,
«Մենք» դաշինք՝ 25 174 ընտրող կամ 2.00%,
«Օրինաց երկիր» կուսակցություն՝ 12 390 ընտրող կամ 0.99%,
«Սասնա ծռեր» կուսակցություն՝ 22 862 ընտրող կամ 1.82%,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 103 824 ընտրող կամ 8.27%,
Ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2,591,276 է: Քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների թիվը 2,593,120 է, քվեարկության մասնակցած ընտրողների ընդհանուր թիվը՝ 1,262,164 է: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 4675 է: