ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով քիչ առաջ իր համամասնական եւ տարածքային ընտրական ցուցակները առաջին ներկայացրեց ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը (ՀՅԴ): Կուսակցության երկու ներկայացուցիչներ փաստաթղթերը հանձնեցին ԿԸՀ աշխատակցին:
Հիշեցնենք՝ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է առանձին՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով, համամասնական ցուցակը գլխավորում է ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: