տուն Լուրեր Կեղծ թղթադրամներ են պահել և իրացրել. ՔԿ

Կեղծ թղթադրամներ են պահել և իրացրել. ՔԿ

112
0

ՀՀ քննչական կոմիտեի Երևանքաղաքի քննչական վարչությանԱվան և Նոր Նորք վարչականշրջանների քննչական բաժնումքննվող քրեական գործովձեռնարկված քննչականգործողությունների արդյունքումպարզվել են կեղծ թղթադրամներիրացնելու դեպքիհանգամանքները: Մեղադրանք էառաջադրվել Երևան քաղաքի 2 բնակչի:

2019թ. փետրվարի 9-ին «ՀայԲիզնեսբանկ» ՓԲ ընկերությունից  ՀՀ ոստիկանությանկազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն գրություն է ստացվել առայն, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զագվածում գործող` «ՀայԲիզնեսբանկ» ՓԲընկերությանը պատկանող ինքնասպասարկման մեքենայի դրամարկղից 08.02.2019թ. կատարվածինկասացմամբ պարզվել է, որ «100» ԱՄՆ դոլար անվանական արժեքով թվով 8 թղթադրամներկեղծված են:

Դեպքի առթիվ 2019թ. փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունումհարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը նույն օրը ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինև ընդունվել վարույթ:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքումպարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևանքաղաքի բնակիչներ են՝ ծնված 1994 և 1988թթ.:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի՝ 31-ամյա և 24-ամյա բնակիչները, կեղծ փողերձեռք բերելու և իրացնելու նախնական համաձայնությամբ, ձեռք են բերել և իրենց մոտ պահելընդհանուր չորս հատ «100» ԱՄՆ դոլար անվանական արժեքով, ստանդարտ թողարկմանթղթադրամի կատարման եղանակին և պաշտպանական հատկանիշներին չհամապատասխանողկեղծ թղթադրամներ, որոնք իրացնելու նպատակով 2019թ. փետրվարի 9-ին գնացել են Երևանքաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գործող «ՀայԲիզնեսբանկ» ՓԲ ընկերությանը պատկանողբանկոմատի մոտ, որտեղից բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավորվարչության աշխատակիցների կողմից:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, անձնական խուզարկություն, որոնց արդյունքումհայտնաբերվել են տարբեր անվանական արժեքներով կեղծ թղթադրամներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա և 24-ամյա տղամարդկանցմեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական ևդատավարական այլ գործողություններ՝ պարզելու կեղծ թղթադրամներ ձեռք բերելու բոլորհանգամանքները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին