տուն Լուրեր Կեղծ լուսանկարները սրում են Մյանմայում տիրող իրավիճակը (ֆոտոշարք 18+)

Կեղծ լուսանկարները սրում են Մյանմայում տիրող իրավիճակը (ֆոտոշարք 18+)

119
0

Z712u17AG3aRK8N0vc3Z2Xmz0OK5o4

Մյանմայում իրավիճակը շարունակում է լարված մնալ. կառավարական ուժերի և ապստամբների միջև բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է հազարը. գրում է BBC-ն:

Լրատվակայքը հայտնում է, որ չնայած երկրում իրավիճակը հեռու է իդեալականից, սակայն հանցագործություններն ապացուցող տարածված լուսանկարների մեծ մասը կեղծ է:

Ներկայացնում ենք տվյալ լուսանկարների շարքը.

ttt

Օրինակ` խայծը կուլ է տվել նաև Թուրքիայի փոխվարչապետ Մեհմետ Սիմսեկը, որ այս լուսանկարը հրապարակել էր Twitter-ի իր էջում և կոչ արել միջազգային հանրությանը` վերջ դնել մահմեդականների ցեղասպանությանը: Առաջին լուսանկարում պատկերված են 2008-ի ջրհեղեղի զոհերը: Երկրորդում՝ ծառին կապված տղամարդու մոտ սգացող կնոջ լուսանկարն արվել է Ինդոնեզիայում: Երրորդ լուսանկարն արվել է Ռուանդայում, իսկ չորրորդում պատկերված է Նեպալի ջրհեղեղից կադր:

world-asia-41123878

Այս լուսանկարում 1971-ին Բանգլադեշի անկախության համար պայքարող զինյալներ են:

1504501677115479351

Հնդկաստանում արված այս լուսանկարում մարտարվեստի մարզիչ է, ով մոտոցիկլով անցնում է երեխաների ձեռքերի վրայով:

1504501748159365758

Թելով կապված այս երեխան Մյանմայից է. այս լուսանկարը համացանցում տարածվել է 2015-ին: Երեխայի մայրն այժմ կրում է իր պատիժը:

1504501822135618338

Հերթական կեղծ լուսանկարում Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի մարմիններն են:

1504501914165933063

Լուսանկարն արվել է Հարավային Սուդանում. մարդիկ այրվել են բենզատարի պայթյունի հետևանքով:

1504502059117560201

Իսկ այստեղ Հաիթիի երկրաշարժից դաժան կադր է:

2w805PRA16H46cOsTav7hY2kkFFCju

Մյանմայի դեպքերին վերագրվող այս լուսանկարն արվել է Տիբեթում. ակտիվիստն ինքնահրկիզվել էր հանուն ազատության: