տուն Լուրեր Դուք պետք է լուռ լսեք իմ հարցը. Փաշինյանը՝ Կարեն Կարապետյանին (տեսանյութ)

Դուք պետք է լուռ լսեք իմ հարցը. Փաշինյանը՝ Կարեն Կարապետյանին (տեսանյութ)

117
0

Կառավարության ծրագրի ներկայացման ընթացքում Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչպես է նա վերաբերվում Սերժ Սարգսյանին:

«Ինձ հետաքրքիր է՝ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանին. ինչո՞ւ եմ հարցը տալիս, որովհետև մենք սովոր ենք, որ էստեղ կառավարության վարչապետները, ծրագրերը ներկայացնելիս, հղում են անում Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերին, մի քանի անգամ հիշատակում են անունը: Դուք մտածում եք, որ Սերժ Սարգսյանը գլխովին ձախողե՞լ է իր նախընտրական ծրագիրը, գուցե է՞դ պատճառով, կամ գուցե մտածում եք, որ Ձեր եւ Սերժ Սարգսյանի անվան կապվելը կարող է վարկաբեկիչ նշանակություն ունենալ Ձեր կառավարության վրա»,- հարցրեց Փաշինյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ մենաշնորհներին, մասնավորապես, խնդրելով հստակեցնել` օրինակա՞ն է ձևավորվել Սամվել Ալեքսանյանի շաքարի մոնոպոլիան, Միհրան Պողոսյանի բանանի մոնոպոլիան, թե՞ ոչ:

Առաջին հարցին վարչապետի պատասխանը շատ  լակոնիկ  էր` Սերժ Սարգսյանին վերաբերվում եմ շատ հարգալից:

Մանրամասները՝ տեսանյութում: