2019թ.–ին Հայաստանում կենսաթոշակները և աշխատավարձերը կարող են բարձրանալ, եթե հանրապետությունում դրսևորվի «թավշյա հեղափոխության» տնտեսական ազդեցությունը։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց տնտեսական մեկնաբան, B4B կայքի հիմնադիր Բաբկեն Թունյանը։
Ինչպես նշեց մեկնաբանը, եթե կենսաթոշակները բարձրացնեն 1000 դրամով, ապա դա բյուջեից կխլի շատ մեծ գումար։ Հարց է ծագում` գնալ այդ քայլին, թե ոչ։ Եթե կենսաթոշակը բարձրանա 1000 դրամով, ապա, հաշվի առնելով երկրում գների աճը, այդ միջոցը գրեթե չի անդրադառնա մարդկանց բարեկեցության մակարդակի վրա։ Մյուս կողմից, այդ գումարը կարելի է ուղղորդել կապիտալ ծախսերի փակմանը։
«Այդ ընտրությունը պետք է անի կառավարությունը։ Բայց, հաշվի առնելով վարչապետի հայտարարությունները, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ հաջորդ տարի ամեն դեպքում նախատեսվում է կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում», – ասաց Թունյանը։Բանն այն է, որ հաճախ է խոսվում հեղափոխության տնտեսական ազդեցության մասին։ Բայց եթե հարկային վճարումներն ավելանան, իսկ կենսաթոշակները և աշխատավարձերը նման նույնը, ապա մարդիկ դա չեն զգա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում