Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոստանում է՝ բացահայտելու են, թե ինչու զինծառայողն արձակուրդից հետո չի ցանկացել վերադառնալ ծառայության։
Նախարարը նշեց, որ ռազմական ոստիկանությունը զբաղվում է այդ գործով։
«Անպայման կբացահայտվի, ռազմական ոստիկանությունը զբաղվում է», — ասաց Դավիթ Տոնոյանը։
Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն: Լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին վերջ կտա»։