տուն Լուրեր ԿԲ նախագահի գլխավորած պատվիարկությունը մեկնել է Ֆրանկֆուրտ

ԿԲ նախագահի գլխավորած պատվիարկությունը մեկնել է Ֆրանկֆուրտ

122
0

Artur-JavadyanԿենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիարկությունը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին:

Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաև հնարավոր նոր ծրագրերի մեկնարկի և ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական գործակցության այլ հարցեր:

Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա մի շարք գործընկեր կառույցների ղեկավարների հետ: