տուն Լուրեր ԿԲ նախագահը մեկնել է Մինսկ

ԿԲ նախագահը մեկնել է Մինսկ

109
0

artur_javadyan.thumb

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մինսկ՝ Բելառուս, որտեղ մասնակցելու է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 15-րդ նիստի աշխատանքներին, տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Միջոցառման շրջանակում նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, միության անդամ պետությունների միջև վարկային պատմությունների մաս կազմող տվյալների փոխանակման համաձայնագրի նախագծի և միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակին և 2017 թ. 10 ամիսների ընթացքում իրականացվող դրամավարկային քաղաքականության, այդ թվում՝ փոխարժեքային քաղաքականության, վերաբերյալ հարցեր: