տուն Լուրեր ԿԲ-ն հուշագիր է ստորագրել ԱՀՄԿ-ի հետ

ԿԲ-ն հուշագիր է ստորագրել ԱՀՄԿ-ի հետ

91
0

Հունվարի 18-ին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ստորագրել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (International Organization of Securities Commissions) Խորհրդատվության, համագործակցության և տեղեկատվության փոխանակման հուշագիրը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԲ-ից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պաշտոնապես ներառվել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հուշագրի Հավելված Ա-ի ցանկում:

Հուշագրին միանալը հնարավորություն է տալիս ապահովել արդյունավետ միջազգային համագործակցություն օտարերկրյա իրավասու մարմինների հետ արժեթղթերի շուկայի օրենսդրության խախտումները կանխելու և բացահայտելու նպատակով՝ ստեղծելով ներդրողների շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ: