տուն Լուրեր Կազմակերպեք ներգաղթ, որ զինվորը զգա՝ իր հետևին մարդ կա. Թևան Պողոսյան

Կազմակերպեք ներգաղթ, որ զինվորը զգա՝ իր հետևին մարդ կա. Թևան Պողոսյան

89
0

Tevan

Աժ պատգամավոր Թևան Պողոսյանը, ելույթ ունենալով կառավարության կողմից առաջարկված սահմանամերձ գյուղերին արտոնություններ տրամադրելու օրենքի նախագծի վերաբերյալ, ասաց.

«Այս նախագծով նախատեսված սահմանամերձ համայնքների ցանկից լավագույնս կարելի է ուսումնասիրել այդ համայնքների իրավիճակը: Այդ գյուղերում տատիկ-պապիկներն են մնացել միայն: Այդ տատիկ-պապիկները, դժվարանում եմ ասել, թե բիզնես գաղափարներ կստեղծեն: Այն տարիքի մարդիկ, ովքեր դա կարող են, կամ Ռուսաստանում են, կամ Երևանում կամ մարզկենտրոնում: Ուսումնասիրելով՝ հասկանում ենք, որ ՀՀ-ից մարդիկ գնում են ու գնում են ոչ միայն սահամային գոտիներից: Նրանք գնում են, որովհետև պետք է փող աշխատեն: Այս փոփոխությունն այն փոփոխությունը չէ, որ մարդիկ կարող են մնալ»:

Պատգամավորն առաջարկեց Հայաստանի ժողովրդադեմոգրաֆիայի մասնագետների միտքը. կազմակերպեք ներգաղթ:

«Այդ ժամանակ, միգուցե, կլուծեք այն խնդիրը, որ զինվորը կզգա՝ իր հետևին մարդ կա»,- եզրափակեց նա: