տուն Լուրեր Կազդի՞ «Գազպրոմի» կողմից 1,4%-ով գազի թանկացումը հայկական շուկայի վրա

Կազդի՞ «Գազպրոմի» կողմից 1,4%-ով գազի թանկացումը հայկական շուկայի վրա

144
0

«Ինտերֆաքսն» այսօր տեղեկություն է տարածել, որ հուլիսի 1-ից «Գազպրոմը» 1,4%-ով  բարձրացնելու է գազի գինը: Մասնավորապես, 2018 թվականին գազի արժեքի վերահաշվարկի արդյունքում գնի  փոփոխություն եղել է 3,4%-ով, իսկ 2020 թվականին պլանավորվում է 3% աճ:

Araratnews.am-ը կապ հաստատեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանի հետ՝ պարզելու արդյոք Հայաստանում ևս կբարձրանա՞ գազի սակագինը։

«Գազպրոմ Արմենիան» դրա հետ կապ չունի, որովհետև այս պահին թանկացումը նախատեսված է Ռուսաստանի շուկայի համար։ Այսինքն, գազը կթանկանա Ռուսատանի տնտեսավարողների և բնակչության համար։ Իսկ [Հանրային] ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիայից» գազի թանկացման հայտ չի ստացել»,- ասաց Ազիզյանը։