Երեկ Ռուսաստանի Կազան քաղաքի «Ադմիրալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհերի թիվը հասել է 11-ի։
Տեղի ունեցած ողբերգության հետևանքով փլատակների տակ շարունակում են մարդիկ մնալ։
Հայտնի է, որ հրդեհի տարածմանը նպաստել է այն, որ անվտանգության աշխատակիցներն ինքնուրույն են փորձել մարել կրակը և ժամանակին չեն զանգել հրշեջ ծառայություն։ Այրվել է 4000 քառակուսի մետր տարածք։